Ճարտարի և Գիշու համայնքներում, որտեղ այսօր՝ հունվարի 18-ին, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, քվեարկությունն արդեն ավարտվել է և ժամը 20-00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը:
Ո՞վ կլինի Ճարտարի առաջին քաղաքապետը. սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հայկ Պետրոսյանն, ընտրություններն անցել են օրենքի պահանջներին համաձայն, դիմում-բողոքներ չեն եղել:
«Ընտրություններն անցել են նորմալ մթնոլորտում ու բարձր ակտիվությամբ: Ընտրական գործընթացի հետ կապված երկու զանգ ենք ստացել Ճարտարից՝ թեկնածուների նախընտրական շտաբներից, որն անմիջապես լուծվել է»,- ասաց Հ. Պետրոսյանը՝ հավելեով, որ նախնական տվյալների համաձայն Ճարտարում ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան 74,5 տոկոս, իսկ Գիշիում՝ 76,9 տոկոս:
Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ, այս պահին ընթանում է քվեաթերթիկների հաշվման գործընթացը:
Նշենք, որ «Արցախպրես»-ը հետևում է նշված համայնքներում տեղի ունեցող ընտրություններին և ավելի ուշ նոր մանրամասներ կհաղորդենք: