Artsakhpress

Միջազգային

Թուրքիան կարող է մասնակցել կործանիչների արտադրության եվրոպական նախագծերի

Թուրքիայի Տնտեսական զարգացման հիմնադրամի (İKV) բնախագահ Այհան Զեյթինօղլուն գրավոր հայտարարությամբ է արձագանքել Թուրքիային F-35 ռազմական ինքնաթիռների ծրագրից հեռացնելու ԱՄՆ–ի որոշմանը։

Թուրքիան կարող է մասնակցել կործանիչների արտադրության եվրոպական նախագծերի

Թուրքիան կարող է մասնակցել կործանիչների արտադրության եվրոպական նախագծերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՆա հայտնել է, որ Թուրքիան առաջիկայում կարող է մասնակցել Եվրոպական միության շրջանակներում իրականացվող նոր սերնդի ռազմական ինքնաթիռների արտադրության մի նոր նախագծի, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
«Նախատեսվում է, որ Dassault Aviation և Airbus ընկերությունների կողմից արտադրվող նոր սերնդի ռազմական ինքնաթիռը կփոխարինի ներկայումս շահագործվող Rafale և Eurofighter ինքնաթիռներին։ Գերմանիան և Ֆրանսիան մինչև 2025թ․ համատեղ ռազմական ինքնաթիռների նախագծի համար 4 մլրդ դոլարի ներդրում կանեն։ Այդ ծրագրի շրջանակներում առաջին նախատիպը կարտադրվի մինչև 2026թ․։ Եթե Թուրքիան S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով դուրս թողնվի F-35 կործանիչների նախագծից, ապա կարելի է այլընտրանքային տարբերակներ դիտարկել։ Որպես այլընտրանք Թուրքիան կարող է մասնակցել Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի համատեղ նախագծերին», - հայտարարել է Զեյթինօղլուն։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության պայմանագիր ունի նաև 1989թ․ հիմնված ֆրանս-իտալական ռազմարդյունաբերական Eurosam ընկերության հետ։ Այդ նախագծի շրջանակներում, ըստ Զեյթինօղլուի, կարելի է նաև ռազմական ինքնաթիռների արտադրություն կազմակերպել։

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search