Artsakhpress

Տնտեսական

Լեռնային Ղարաբաղի թանկարժեք փիրուզը. Սարսանգ

Ստեփանակերտից շուրջ 60 կմ դեպի հյուսիս տեղակայված են Արցախի Հանրապետությունում խոշորագույն՝ Սարսանգի ջրամբարն ու ՀԷԿ-ը, որն ապահովում է հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 60%-ը:

Լեռնային Ղարաբաղի թանկարժեք փիրուզը. Սարսանգ

 Լեռնային Ղարաբաղի թանկարժեք փիրուզը. Սարսանգ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մայրաքաղաքից դեպի ջրամբար տանող երկու ճանապարհ կա: Կարճ ճանապարհը գյուղական է: Փոքր-ինչ երկար գնալու դեպքում կարելի է մայրուղով այնտեղ հասնել Մարտակերտով: Սակայն որ ճանապարհն էլ ընտրեք, լճի տեսարանի գեղեցկությունը՝ խոշոր ափերով եւ հրաշալի փիրուզագույն ջրերով, կստիպի մոռանալ ճամփորդության դժվարությունների մասին:

Սարսանգի ջրամբարը ոչ միայն հանրապետության տնտեսության կարեւոր մասն է, ռազմավարական օբյեկտ, այլեւ հարեւան Ադրբեջանի կողմից տարատեսակ հարձակումների եւ ապատեղեկատվության առարկա: Սարսանգի ՀԷԿ-ի, ԼՂՀ տնտեսությունում դրա դերի մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Սարսանգի ՀԷԿ-ի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը:

Սարսանգի ջրամբարի ամբարտակի շինարարությունը սկսվել է 1966 թվականին եւ շարունակվել մի ամբողջ 10 տարի՝ մինչեւ 1976 թվականը: Ամբարտակի բարձրությունը 120 մետր է, երկարությունը՝ 550 մետր, իսկ ստորին հատվածի լայնությունը՝ շուրջ 500 մետր: Ջրամբարի տարողությունը շուրջ 600 մլն խորանարդ մետր է, որից կարելի է օգտագործել մոտ 550 մլն խ.մ-ը, այսինքն՝ գրեթե 50 մլն-ը «մեռած ջուր է»:

«Նման ամբարտակներն աշխարհում շատ քիչ են, այդպիսիք հիմա պարզապես չեն կառուցում: Մեր ամբարտակի կառուցման ժամանակ բետոն չի օգտագործվել: ՀԷԿ-ը երկու միավորից է բաղկացած, յուրաքանչյուրը՝ 25 ՄգՎտ հզորությամբ: Կայանն աշխատում է արդեն 39 տարի, եւ շատ լավ վիճակում է՝ բարեխիղճ շահագործման եւ ժամանակին կատարվող վերանորոգման շնորհիվ»,- նշեց ՀԷԿ-ի ղեկավարը: Ի դեպ, Գրիգոր Գրիգորյանը ՀԷԿ-ում աշխատում է 1986 թվականից: Աշխատել սկսել է որպես էլեկտրիկ, իսկ 2010 թվականից ղեկավարում է կայանը:

 

Նրա խոսքով, Արցախում կայանը հզորությամբ առաջին ՀԷԿ-ն է: Այն ապահովում է հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-ից մինչեւ 60%-ը, իսկ նոր ՀԷԿ-երի հետ միասին՝ 70%-ը:

«Հիմա ջրամբարում ջրի ամենացածր մակարդակն է: Ջուրը սեզոնային է օգտագործվում: Մարտից գետերի մակարդակը սկսում է բարձրանալ եւ, համապատասխանաբար, նաեւ ջրամբարի ջրի մակարդակը»,- նշեց կայանի ղեկավարը:

 

Գրիգորյանը նաեւ հավելեց, որ հիմնանորոգման ժամանակ մասնագետներ են հրավիրում Հայաստանից, իսկ որպես այդպիսին, կայանը դեռեւս խնդիրներ չի ունեցել:

Կայանի աշխատանքը սեզոնային է. ձմռանը, երբ էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն աճում են, ջրառը մեծանում է: Տարվա տաք եղանակներին ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրվում: Այդ առիթով էլ ոռոգման նպատակով Սարսանգից ջուր ստացող ադրբեջանական կողմը, ամբարտակի «վթարայնության» պատրվակով, անսահմանափակ ջուր է պահանջում: Ոռոգման սեզոնը սկսվում է ապրիլին եւ ավարտվում օգոստոս-սեպտեմբերին: Ամռան շրջանում ջուրը հավաքվում է: Սակայն ադրբեջանական կողմը, հարցը խաղաղությամբ եւ փոխադարձ համաձայնությամբ լուծելու փոխարեն, փորձում է շանտաժի ճանապարհով առաջ գնալ: Մի քանի տարի առաջ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը դիմել է ադրբեջանական կողմին՝ առաջարկելով համաձայնության գալ Սարսանգի ջրամբարի ջուրը համատեղ օգտագործելու շուրջ: Բայց՝ ապարդյուն: Ադրբեջանական կողմն այնքան է քաղաքականացնում հարցը, որ տարածաշրջանային այցերից մեկի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները նաեւ ջրամբար այցելելու ցանկություն են հայտնել: Ամեն դեպքում, ջրամբարի հուսալիության մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ ջրամբարի մերձակայքում մի քանի ղարաբաղյան գյուղ կա, երկու ՀԷԿ Մատաղիսում, ինչպես նաեւ բավական մեծ միջոցներ են ներդրվում ենթակառուցվածքների զարգացման համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search