Մարտի 16 ին ԿԳ նախարար Արեմեն Աշոտյանը մասնակցել է Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով` նվիրված Հայաստան-ԵՄ կրթական համագործակցությանը:
Եվրոպայում կրթություն ստանալու իրավունքը հասանելի պետք է լինի նաեւ արցախցիներին. Արմեն Աշոտյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախարարը մասնավորապես խոսել է Բոլոնիայի գործընթացի մասին, փաստել, որ ստեղծվելով ԵՄ կրթական տարածքում գործընթացն արդեն դուրս է եկել այս տարածքից և իրականցվում է այն երկրներում, որոնք ԵՄ անդամ չեն, ապա մանրամասն խոսել է մեր երկրում իրականացվող եվրոպական կրթական ծրագրերի մասին:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների խախտմանը՝ փաստելով, որ կրթություն ստանալու իրավունքը պիտի հասանելի լինի բոլորին, սակայն Արցախում, Կոսովոյի և այլ տարածքների շատ երիտասարդներ զրկված են Եվրոպայում սովորելու հնարավորությունից: