Նախօրեին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանն ընդունել է եվրոպական առաջատար` «THE EUROPEAN TIMES» մեդիա ընկերության ներկայացուցիչ Դենիել Կարաքոնջիին
Անդրանիկ Խաչատրյանն ընդունել է եվրոպական առաջատար` «THE EUROPEAN TIMES» մեդիա ընկերության ներկայացուցիչ Դենիել Կարաքոնջիին
Նախօրեին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանն ընդունել է եվրոպական առաջատար` «THE EUROPEAN TIMES» մեդիա ընկերության ներկայացուցիչ Դենիել Կարաքոնջիին, ով Արցախ է ժամանել մեր երկրի տնտեսության զարգացման ընթացքի, ներդրումային դաշտի ուսումնասիրության և ներդրումներ ներգրավելու նպատակով համապատասխան զեկույցի պատրաստման համար: «Մենք ևս ուզում ենք Արցախի մասին աշխարհին ներկայացնել դրականն ու ճշմարիտը»,-ասաց պրն. Կարաքոնջին:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և համակարգչային սպասարկման բաժինց՝ հավելելով, Անդրանիկ Խաչատրյանը հանգամանալից կերպով ներկայացրեց իր ղեկավարած ոլորտի ընդհանուր պատկերը, առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները: Ընդգծվեց, որ չնայած տնտեսական կապերի, երաշխիքների կորստի և պատերազմի պատճառած նշանակալի վնասների պատճառով մեր տնտեսությունն ու, մասնավորապես, գյուղատնտեսությունը զգալի հետաճ էին ապրել, այնուամենայնիվ, հատկապես վերջին տարիներին գյուղատնտեսության համակողմանի զարգացման նպատակով պետության կողմից ցուցաբերվում է լայն աջակցություն, ինչի շնորհիվ ոլորտն առանձնանում է անշեղ աճի հաստատուն տեմպերով` յուրաքանչյուր տարի արձանագրելով 9-10 % աճ:
Ասվածի վկայությունն է այն հանգամանքը, որ արդեն որոշ կարևորագույն ապրանքատեսակների մասով ինքնաբավության մակարդակն անցել է 100%-ի սահմանը: Նշվեց նաև գյուղոլորտի զարգացմանն ուղղված` արտաքին կապերի` տարեցտարի ավելի ու ավելի սերտացման, զարգացած գյուղատնտեսություն ունեցող եկրների հետ փոխայցելությունների կազմակերպման ու առաջատար փորձի ներմուծման` արդեն ավանդույթ դարձող դրվածքի մասին: Հանդիպման վերջում Անդրանիկ Խաչատրյանը THE EUROPEAN TIMES-ի ներկայացուցչին նվիրեց Արցախի մասին համակողմանի տեղեկատվություն պարունակող ԱՐՑԱԽԻ ԱՏԼԱՍԸ: