Artsakhpress

Հասարակական

Պահանջատիրության հարցի բարձրացումը համայն հայության պարտքը պետք է լինի. թուրքագետ

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու պահանջատիրության հարցերի բարձրացումը համարում է համայն հայության խնդիրը:

Պահանջատիրության հարցի բարձրացումը համայն հայության պարտքը պետք է լինի. թուրքագետ

Պահանջատիրության հարցի բարձրացումը համայն հայության պարտքը պետք է լինի. թուրքագետ

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու պահանջատիրության հարցերի բարձրացումը համարում է համայն հայության խնդիրը:  Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետը` հավելելով, որ այդ լուրջ աշխատանքը պետք է կատարվի համայն հայության ջանքերով` կոորդինացվելով Հայաստանի Հանրապետության կողմից: «Համայն հայության ջանքերը կպահանջվեն, քանի որ մենք գործ ունենք մի պետության հետ, որը չի ճանաչում, կեղծում է ցեղասպանությունը ու ոչ մի նշան էլ չկա, որ կճանաչի այն: Թուրքիան ուժեղ պետություն է, Մերձավոր Արևելքում իր դիրքերն ունի, մեզ համար դժվար կլինի, բայց պետք է անցնենք այդ ճանապարհը: Դա մեր պարտքն է միլիոնավոր զոհերի հիշատակի առջև»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը, ով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրենն է: 

Թուրքագետի համոզմամբ` Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում, որն ավելի թեժանում է 100-րդ տարելիցին նախընթաց, պետք է հույսը միայն մեզ վրա դնենք: «Մենք` Հայաստանը, Սփյուռքը, պետք է համատեղ գործունեությամբ տարբեր բնագավառներում հնարավորինս շատ աշխատենք, որ աշխարհն ավելի մեծ ուշադրություն դարձնի այս խնդրին: Աշխատենք, որ ոչ միայն աշխարհը տեղյակ լինի, քանի որ շատերը նույնիսկ չգիտեն էլ Հայոց ցեղասպանության մասին, այլ կարողանանք ուժեղացնել մեր պահանջատիրությունը, որը ոչ միայն ընդհանուր խոսքերի վրա հիմված լինի, այլև` հիմնավորված»,-նշեց նա:

Չնայած Ռուբեն Սաֆրաստյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամ չէ, բայց տեսնում է, որ այդ ուղղությամբ քայլեր կատարվում են: «Մինչ այդ էլ ամբողջ հայությունը, իհարկե, տասնյակ տարիներ աշխատել է, հիմա էլ աշխատում է, տեսնենք ինչ արդյունքներ կլինեն»,-ասաց թուրքագետը` հավելելով, որ նորմալ է համարում պահանջատիրության տարբեր մոտեցումների առկայությունը, քանի որ ցեղասպանության հարցն առնչվում է յուրաքանչյուր հայի հոգու և սրտի հետ ու կարող է յուրովի ընկալվել: «Մարդիկ կան, որ դա ընդունում են զգացմունքային տեսանկյունից, մարդիկ կան սառն են դատում: Ընդհանուր առմամբ` հայության պահանջը, ես կարծում եմ, մեկը պետք է լինի` դատապարտում և պահանաջատիրություն: Շատ տարբեր ձևեր կարող են լինել. մարդիկ կլինեն, ովքեր պահանջատիրությունը կընկալեն Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ընդունում, դատապարտում և ներողություն խնդրել: Սա էլ է պահանջատիրության ձև` սա բարոյական, որոշ չափով էլ քաղաքական պահանջատիրություն է: Ես պահանջատիրությունն այլ կերպ եմ ընկալում: Առաջին քայլը պետք է լինի իմ կողմից արդեն նշված տարբերակը, որին պետք է հաջորդեն այլ քայլեր, քանի որ ցեղասպանությունը, լինելով ծանրագույն հանցագործություն մարդկության դեմ, միայն այն ժամանակ կդատապարտվի, երբ դրա հետևանքները վերացվեն»,-ասաց Սաֆրաստյանը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության հետևանքներից մեկը մեր հայրենազրկումն է:

«Հայոց ցեղասպանությունը, ի տարբերություն Հոլոքոստի, հայրենազրկող ցեղասպանություն է:  Այդպիսի ցեղասպություն չի նախատեսվում միջազգային փաստաթղթերում, ցեղասպանության մասին 1948 թվականին ընդունված կոնվենցիայում: Այստեղ, իհարկե, մեծ աշխատանք կա անելու, որ մենք դրանում մտցնենք հայրենազրկող ցեղասպանությունը որպես ցեղասպանության առանձին տեսակ»,-փաստեց թուրքագետը:

Ռուբեն Սարաստյանի խոսքով` հայրենիքի վերադարձման մի քանի բաղադրիչ կա. այն ենթադրում է հազարավոր մշակութային, հոգևոր արժեքների վերականգնումը, որ Արևմտյան Հայաստանի տարածքում յուրացվել ու ոչնչացվել է Թուրքիայի կողմից: «Դա նշանակում է ֆինանսական փոխհատուցում այն կորուստների դիմաց, որ 1.5 միլիոն հայեր կորցրել են` շարժական ու անշարժ գույք: Դա նշանակում է մեր տարածքային կորուստների վերադարձ, որը ևս պետք է դիտարկվի: Պետք չէ ասել, որ սա անհնարին է ու սահմանափակվել դրանով: Մենք պետք է բոլոր ձևերն ուսումնասիրենք ու պատրաստ լինենք քաղաքական իրադրության փոփոխմանը, որը ես չեմ բացառում` հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները».-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով` պետք է իրավական առումով գրագետ լինել, իմանալ միջազգային իրավունքը ինչ հնարավորություններ է տալիս: «Քաղաքագիտական առումով պետք է պատրաստվել` վերլուծելով միջազգային իրադրությունը, որ հասկանանք` երբ է բարենպաստ, որ մեր պահանջները ներկայացնենք: Պետք է ուսումնասիրենք Թուրքիան, տեսնենք ինչ հնարավորություններ կան, ինչ իշխանություններ են: Պետք է պատմագիտական առումով էլ պատրաստվել: Եթե մեզ հնարավորություն ընձեռվի ինչ-որ հայց ներկայացնել Թուրքիային, պահանջներ դնել, պետք է հասկանանք, թե ինչ ենք պահանջում, ինչ ենք կորցրել»,-եզրափակեց թուրքագետը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search