Վերջերս Արցախը հայտնի զբոսաշրջային կենտրոն է դառնում ոչ միայն հայերի համար:
Լեռնային Ղարաբաղն ընդլայնում է զբոսաշրջության աշխարհագրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հարցազրույցում հայտնել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:
«Ամեն տարի այցելող օտարերկրյա քաղաքացիների թվի աճը դրա ապացույցն է», - նշել է Սերգեյ Շահվերդյանը: Նրա խոսքով դա, ի թիվս այլ բաների, ԼՂՀ-ի մարկետինգային քաղաքականության արդյունքն է միջազգային զբոսաշրջային շուկաներում ԼՂՀ-ի դրական կերպարի զարգացման եւ առաջ մղման նպատակով (մասնակցություն զբոսաշրջային ցուցահանդեսների, համացանցային մարկետինգ, ֆամ-տուրեր եւ այլն):
«Վերջերս ԼՂՀ է այցելել ավելի քան հարյուր հազար օտարերկրյա քաղաքացի: Իսկ միջազգային ժամանումների աշխարհագրությունն ամեն տարի ընդլայնվում է. ավանդական զբոսաշրջային շուկաներից ժամանումներից բացի, ԼՂՀ են այցելում նաեւ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆիլիպինները, Կոստա Ռիկան, Մաթլան, Քուվեյթը եւ այլն: