Artsakhpress

Տնտեսական

Նավթի գների անկումն անուղղակի կերպով ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա. կարծիքներ

Նավթի գների անկումը լարվածություն է առաջացրել միջազգային շուկայում:

Նավթի գների անկումն անուղղակի կերպով ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա. կարծիքներ

Նավթի գների անկումն անուղղակի կերպով ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա. կարծիքներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը,  նավթի գնի անկումը հասավ այն մակարդակին, որն անգամ 2008-2009 թվականներին չէր գրանցվել: «Սա ինչ-որ առումով ճգնաժամի հիմքեր է տալիս, շատ երկրներ կտուժեն դրանից: Նավթի գների կանխատեսումն անշնորհակալ գործ է, բայց կարծում եմ, որ ստեղծված լարվածությունը ժամանակավոր բնույթ է կրում: Հորատման աշխատանքների թանկացման միտում է նկատվում, ընկերությունները ինքնարժեքից ցածր գների վրա են աշխատում: Դա դեմպինգային քաղաքականության է նմանվում, որը երկար չի տևում»,-ասաց Վիլեն Խաչատրյանը:

Նավթի գների անկումն իր բացասական ազդեցությունը կունենա բոլոր այն երկրների վրա, որոնք նավթ են արտահանում: Միայն Իրանն ու արաբական երկրներն առանձնացնելը ճիշտ չէ: Կտուժեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Հարավային Ամերիկայի երկրները և այլն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Գոռ Ծառուկյանը: «Ավելին, նավթի գների անկումը շղթայական ռեակցիայով իր բացասական ազդեցությունն է ունենում տվյալ պետությունների հետ սերտ կապեր ունեցող երկրների վրա: Վառ օրինակ է Հայաստանը, երբ Ռուսաստանում վիճակը վատանում է, ռուբլին արժեզրկվում է, ռուսական ներդրումները կրճատվում են, դա իր ազդեցությունն է թողնում Հայաստանի վրա: Նման օրինակ մենք տեսանք 2014 թվականի վերջին, երբ Ռուսաստանում կտրուկ վիճակը վատացավ, ռուբլին կտրուկ արժեզրկվեց և 1 դոլարն արժեցավ 80 ռուբլի: Հայաստանում վիճակը նույնպես վատացավ, բայց մեզ հաջողվեց վիճակը կայունացնել, ի տարբերություն Ադրբեջանի: Ադրբեջանն իր պահուստներից ինտերվենցիաներ արեց մանաթի փոխարժեքը կայուն պահելու նպատակով, բայց տեսավ, որ հնարավոր չէ: 2015 թվականի վերջին եռամսյակում բաց թողեց, որի հետևանքով արդեն կարելի է ասել, որ 2,5 անգամ մանաթն արժեզրկվել է»,-ասաց Գոռ Ծառուկյանը:

Անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբիա լարվածությանը` տնտեսագետը նշեց, որ սա քաղաքական ենթատեքստ ունի, իր տնտեսական հետևանքներով: Բայց այստեղ մեկ կարևոր հանգամանք կա: Նրա խոսքով, եթե մինչև այդ ասում էին, որ Մերձավոր Արևելքում քաղաքական վիճակի անկայունացումը հանգեցրել է նավթի գների բարձրացմանը, ապա վերջին սրացումները ցույց տվեցին, որ դա այդքան էլ այդպես չէ: Նավթի գները շարունակում են անկում ապրել:

«Նավթի գների անկման պատճառները կապված են ոչ միայն Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացումների հետ: Պատճառներից մեկն այն է, որ միջազգային շուկայում նավթի նկատմամբ պահանջարկը նվազել է` պայմանավորված  Չինաստանում նավթի պահանջարկի նվազմամբ: Մյուս կողմից ԱՄՆ-ում նավթի պաշարների աճ է գրանցվել: Ինչպես գիտենք, 2015 թվականի վերջին ԱՄՆ-ի կոնգրեսը հաստատեց նավթի արտահանման արգելքի վերացման մասին որոշումը, որի համաձայն` ԱՄՆ-ը կարող է նավթ արտահանել: Դա մյուս կողմից ևս ազդում է նավթի գների վրա»,-ասաց Գոռ Ծառուկյանը:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանը նավթ ներկրող երկիր է, իսկ նավթի գինը գնալով նվազում է, Հայաստանը կարո՞ղ է օգուտներ ստանալ: Հարցին ի պատասխան տնտեսագետը նշեց, որ քիչ հավանական է: Պաշտոնական մամինները հայտարարում են, որ Հայաստանում մտնող էներգառեսուրսի արժեքի մեծ մասին բաժին են ընկնում տրանսպորտային ծախսերը հետևաբար ինչ-որ օգուտ ակնկալելն, ըստ տնտեսագետի, անիմաստ է: «Ի դեպ, Վրաստանում բենզինի գինը դրամով արտահայտված 250 դրամ է: Վրաստանն էլ չունի նավթային պաշար, այն ներկրող երկիր է»,-հավելեց Գոռ Ծառուկյանն` ընդգծելով, որ 2016 թվականը դժվար տարի է լինելու, այդ մասին բարձրաձայնել են նաև Հայաստանի պաշտոնյաները: 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search