Artsakhpress

Քաղաքական

ԼՂՀ 2015թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 150 932 մարդ

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ամփոփել է ԼՂՀ 2015թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները՝ ըստ ամփոփաթերթերի հանրագումարների:

ԼՂՀ 2015թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 150 932 մարդ

ԼՂՀ 2015թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 150 932 մարդ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ԱՎԾ-ն ամփոփել է ԼՂՀ 2015թ. մարդահամարի ընթացքում հաշվեգրված բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ մարդահամարի նպատակով ձևավորված  501 հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերի հիման վրա` 90 հրահանգչական տեղամասերի, դրանց հիման վրա 10 մարդահամարի տեղամասերի, իսկ վերջիններիս հիման վրա՝ ԼՂՀ ԱՎԾ Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային բաժինների կողմից կազմված ամփոփ տեղեկագրերի: Տեղեկացնում են ԱՎԾ մամուլի ծառայությունից:

Վերոհիշյալ ամփոփագրերում արտացոլված տվյալների հանրագումարներին ավելացվել են ԼՂՀ արտաքին գործերի, ԼՂՀ պաշտպանության նախարարությունների, ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության և ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հատուկ կարգով հաշվառված անձանց վերաբերյալ ամփոփ տվյալները:

ԼՂՀ 2015թ. մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա են եղել մարդահամարի հաշվառման պահին` Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող (մշտապես և ժամանակավորապես) բոլոր անձինք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ինչպես նաև ԼՂՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահին (դեկտեմբերի 1-ի 0000 ժամի դրությամբ) հանրապետությունից բացակայողները (անկախ բացակայության ժամկետից):

ԼՂՀ ԱՎԾ Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային բաժինների ամփոփ տեղեկագրերում արտացոլված ցուցանիշները ենթարկվել են ընտրանքային ստուգման` ընդհուպ մինչև հաշվային տեղամասերի ամփոփագրերը: Ընտրանքի չափը կազմել էր հաշվային տեղամասերի մոտ 10 տոկոսը:

ԼՂՀ ԱՎԾ մարդահամարի վարչության կողմից իրականացված ստուգման արդյունքում բացահայտվել են պարզ թվաբանական անճշտություններ և բացթողումներ (թվաբանական գործողության սխալ, հաջորդող ամփոփագրերի ընդհանուր թվաքանակի հանրագումարում` հաշվային տեղամասի ամփոփագրերից երբեմն միայն տղամարդկանց թվաքանակի ցուցանիշի սյունակի հանրագումարի օգտագործում, կամ հաշվարարի կողմից 1 կամ 2 հարցաթերթերի տվյալների բացթողում` դրանց չարտացոլում ամփոփաթերթերում և այլն): Բացահայտված սխալների տեսակարար կշիռը հանրագումարի նկատմամբ կազմել է 0.14 տոկոս: Ընդ որում, ստուգման խորությունը սահմանափակվել է վերոհիշյալով, քանի որ հարցաթերթերի տրամաբանական ստուգումն իրականացվելու է համակարգչային հատուկ ծրագրի (CSPro) միջոցով, տվյալների մուտքագրումից հետո: Վերոհիշյալ ամփոփագրերում արտացոլված տվյալների և հատուկ կարգով հաշվառված անձանց վերաբերյալ ամփոփ տվյալների հանրագումարի արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը.

ԼՂՀ 2015թ. մարդահամարի ժամանակ (դեկտեմբերի 1-ի 0000 ժամի դրությամբ) հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 150 932 մարդ:

Ամփոփման արդյունքում հնարավոր է եղել ստանալ նաև առկա բնակչության թվաքանակի վերաբերյալ նախնական տվյալներ:

Առկա բնակչության թվաքանակը ստացվել է մարդահամարի ժամանակ` 2015թ. դեկտեմբերի 1-ի 00:00  ժամի դրությամբ հաշվեգրված անձանց ընդհանուր թվաքանակից հանելով բացակայող անձանց թվաքանակը:

Առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 146 260 մարդ:

Մշտական բնակչության թվաքանակը կստացվի բոլոր հարցաթերթերի կոդավորման, մուտքագրման և ծրագրային մշակման արդյունքում, ինչը նախատեսվում է ավարտել 2016թ. նոյեմբերին:

 


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search