Հոկտեմբերի 10-12-ը Ֆրեզնոյից ժամանած մասնագետների խումբն աշխատել է Արցախում:
Արտասահմանյան մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում 17 անվճար վիրահատություն են կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` խմբի կազմում ընդգրկված էին բժիշկներ, բուժքույրեր, տեխնիկներ:
Երեք օրվա ընթացքում Հանրապետական բժշկական կենտրոնում, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում և «Արևիկ» մանկական բուժմիավորումում նրանց կողմից կատարվել է 300-ից ավելի խորհրդատվություն և 17 վիրահատություն:
«Դենտեքս Դենտալ գրուպ» ատամնաբուժական կլինիկայում ատամնաբույժի կողմից իրականացվել է բնակչության անվճար բուժում` տարբեր ախտորոշումներով :
ԼՂՀ առողջապահության նախարարությանն են հանձնվել բժշկական արդիական սարքավորումներ, այդ թվում` էլեկտրասրտագրության սարք հեռավար կառավարմամբ, ուլտրաձայնային սարք, տարբեր վիրահատական պարագաներ, վերջին արտադրության ախտորոշիչ միջոցներ: