Artsakhpress

Հասարակական

ԱՄՆ-ից Արցախ ժամանած բժիշկներն իրականացնում են անվճար հետազոտություններ և վիրահատություններ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ամերիկյան առաջատար «Ադվենտիստ Հելս» («Adventist Health Glendale») բժշկական կենտրոնի բժիշկները սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացնեն անվճար հետազոտություններ և վիրահատություններ:

ԱՄՆ-ից Արցախ ժամանած բժիշկներն իրականացնում են անվճար հետազոտություններ և վիրահատություններ

ԱՄՆ-ից Արցախ ժամանած բժիշկներն իրականացնում են անվճար հետազոտություններ և վիրահատություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաքելության շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկների խումբը կիրականացնի ընդհանուր և անոթային վիրաբուժական, ակնաբուժական, կատարակտ, վնասվածքային օրթոպեդիկ (ծնկան հոդի էնդոպրոթեզավորում, ծնկան հոդի և ուսային հոդի արթրոսկոպիա, ինվազիվ նյարդային (պարանոցի անոթներ)), ինվազիվ սրտաբանական միջամտություններ, էնդոսկոպիա և կոլոնոսկոպիա, գինեկոլոգիական վիրահատություններ:
Իր խոսքում «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանը նշել է, որ շուրջ երեք ամիս է` Արցախի բժիշկները տեսակապ են հաստատել ժամանած հյուրերի հետ, և այդ ընթացքում նախապես ներկայացվել են  գրանցված հիվանդների ցուցակը:
«Ծրագրով նախատեսված է, ընդհանուր առմամբ, կատարել մոտ 220-240 վիրահատություն, որոնցից 70 –ը՝աչքի, 20-25-ը՝ ընդհանուր վիրաբուժական, 16-ը՝ հոդի և այլն, ինչպես նաև 13 սրտի և գլխուղեղի հետ կապված հետազոտություններ՝ անգիոգրաֆիկ բաժանմունքում: Ինչքանով կկարողանանք այս ծավալի վիրահատություններն իրականացնել, ցույց կտա ժամանակը: Բերվել է մոտ 240 000 դոլարի սարքավորում և 80 000 դոլարի դեղորայք ու բժշկական պարագաներ»,- ասել է Ա. Խաչատրյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում առաջին անգամ ժամանած բժիշկները կկատարեն գլխի անգիոգրաֆիկ հետազոտություն: Եվ եթե նախապես գրանցված բոլոր հիվանդների վիրահատություններն ու հետազոտությունները նշված ժամկետներում չարվեն, ապա հոկտեմբերից 6-ին Ֆրեզնոյից ժամանելու է բժիշկների ևս մեկ խումբ, որտեղ կան համապատասխան մասնագետներ, ովքեր և կկատարեն բժշկական միջամտություն:
«Ադվենտիստ Հելս» («Adventist Health Glendale») բժշկական կենտրոնի դեղագետ Ռոմիկ Իսկանդարյանն էլ նշել է, որ արդեն չորրորդ տարին է, ինչ ծրագրի շրջանակներում այցելում են Հայաստան:
«Սա մեր առաջին այցն է Արցախ: Ուրախ ենք համագործակցել այստեղի բժիշկների հետ, քանի որ, կարծում եմ, որ նախաձեռնությունը նաև տեղի բժիշկների հետ փորձի փոխանակման հնարավորություն է տալու: Ամեն տարի մենք Հայաստանից գնում ենք կրկին վերադառնալու և մեր հայրենակիցներին օգնելու ցանկությամբ»,- ասել է Ռ. Իսկանդարյանը:
«Ադվենտիստ Հելս» («Adventist Health Glendale») բժշկական կենտրոնի ինտերվենցիոնալ նյարդաբանության բաժանմունքի տնօրեն, ինտերվենցիոնալ նյարդաբույժ Միքայել Գրիգորյանն էլ նշել է, որ առաջին անգամ Արցախում իրականացվել է քնային զարկերակի ստենդավորում:
«Վիրահատությունները, որոնք կատարվել են այսօր, Արցախի պատմության մեջ առաջին անգամ են իրականացվել: Բացի դրանցից, ծրագրի շրջանակներում փորձելու ենք օգտակար լինել նաև տեղացի բժիշկներին, ինչպես նաև օգնելու մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք ևս հնարավորություն ունենան բուժվելու ժամանակակից մեթոդներով: Այստեղ կա հմուտ և գրագետ ինտերվենցիոնալ սրտաբանների թիմ, որին մենք փոխանցում ենք հավելյալ գիտելիքներ, որպեսզի նրանք նույն հաջողությամբ կարողանան պարանոցի և գլխուղեղի շրջանի հիվանդությունները բուժել: Առաջիկա երկու օրերի ընթացքում պլանավորում ենք ևս մի քանի վիրահատություն իրականացնել»,- ավելացրել է Մ. Գրիգորյանը:
Իսկ ակնաբույժ-վիրաբույժ Միրելլե Համփարյանը նշել է, որ վիրահատություններն ընթանում են հաջող կերպով:
«Այսօր ունենք մոտ 10 վիրահատություն: Դրանք պարզ վիրահատություններ չեն, սակայն հույս ունեմ, որ տեղի բժիշկների օգնությամբ դրանք կավարտվեն հաջողությամբ: Կարծում եմ՝ ծրագիրը կկրի շարունակական բնույթ՝ հնարավորություն տալով առաջիկա տարիներին կրկին օգտակար լինելու մեր հայրենակիցներին»,- ավելացրել է Մ. Համփարյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search