Artsakhpress

Քաղաքական

ԵԽԽՎ-ում Սարսանգի վերաբերյալ կողմնակալ զեկույցը ևս մեկ հարված է ժողովրդավարական արժեքներին. ԼՂՀ

Եվոպական տարբեր կառույցներ իրենց մեջ ունեն լուրջ խնդիրներ, և նրանց իմունային համակարգը հաճախակի չի աշխատում ադրբեջանական խավիարի ու նավթի հետ հարաբերվելիս:

ԵԽԽՎ-ում Սարսանգի վերաբերյալ կողմնակալ զեկույցը ևս մեկ հարված է ժողովրդավարական արժեքներին. ԼՂՀ

ԵԽԽՎ-ում Սարսանգի վերաբերյալ կողմնակալ զեկույցը ևս մեկ հարված է ժողովրդավարական արժեքներին. ԼՂՀ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նման կերպ մեկնաբանեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հանձնաժողովում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ խիստ կողմնակալ զեկույցի ընդունումը: «Այդպիսի զեկույցներ են ի հայտ գալիս, որոնք որևէ քաղաքական, իրավական կարևոր նշանակություն չունեն, բայց հսկայական բարոյական հարված են հենց ԵԽԽՎ-ին ու ժողովրդավարական արժեքներին: Այն մարդիկ, ովքեր ընդգրկված են այդ կոռուպցիոն սխեմաների մեջ, նրանք ընդհանրապես արժեքների մասին չեն մտածում` բացի փողից»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով` հայկական կողմը պետք է իր հստակ դիրքորոշումը ներկայացնի, որ բոլորի համար պարզ լինի`նման փաստաթղթերը, որոնք գնվում, վաճառվում են և պատվիրվում, որևէ էական ազդեցություն չեն ունենա հայության կամքի, հաստատակամության վրա:

Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Արցախն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է համագործակցել Սարսանգի ջրային ռեսուրսների բաշխման հարցերով, բայց պատասխանը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմը շահագրգռվածություն չունի այդ հարցում: «Մի կողմ են դրել էկոլոգիայի, գյուղատնտեսության զարգացման խնդիրները, այն, որ մարդիկ սահմանամերձ շրջաններում ջուր չունեն, ու ասում են դա դրամական առումով կազմելու է նավթի եկամուտների «զրո ամբողջ քանի հարյուրերորդական» տոկոսը: Դրա համար չեն ուզում: Բացի այդ` այսպիսի քաղաքականություն են վարում, որ էլ ավելի ատելություն սերմանեն տեղացի բնակիչների շրջանում հայության հանդեպ: Իրենք լինելով հիմնական մեղավորը, որ ջուրը չի հասնում իրենց ժողովրդին` փորձում են սեփական ժողովրդին մոլորեցնել, լարել հայության դեմ ու այսպիսի քաղաքական դիվիդենտներ շահել»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով հարցի նախապատմությանը` նա նշեց հետևյալը.

«Ադրբեջանցիները խորհրդային ժամանակաշրջանում վարում էին հիդրոճնշման խորը մշակված քաղաքաակնություն և այնպես էին արել, որ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը գրեթե զրկված է եղել սեփական ջրային ռեսուրսներից օգտվելու հնարավորությունից: Նրանք ջրամբարներ էին կառուցում Արցախից սկիզբ առնող գետերի վրա նախկին ԼՂԻՄ-ի սահմանից դուրս, որ մենք դրանք չկարողանանք օգտագործել: Այն ժամանակ, եղել է սովետական համակարգ, ազգերի միջև եղբայրության գաղափարախոսություն և ասում էին` ինչու պետք է էլի ջրամբար կառուցենք, մեկը կա, տնտեսապես շահավետ է: Սարսանգը միակն է, որ կառուցվել է ԼՂԻՄ-ի ներսում, քանի որ աշխարհագրորեն անհնարին էր այդ հանգույցը ԼՂԻՄ-ի սամաններից դուրս ստեղծել: Բայց կառուցվելով այդ հատվածում` մենք միևնույն է զրկված ենք եղել այդ ջրային ռեսուրսներից օգտվելու հնարավորությունից:

Սարսանգը խորհրդային տարիներին ոռոգում էր մոտ 128 հազար հեկտար տարածք, որից Արցախում միայն 10-12 հազարն էր, պատկերացնո՞ւմ եք` ինչ իրավիճակ էր տիրում: Ավելին` նրանք թունավորում էին մեր գետերը, դրա համար ԼՂԻՄ-ը, որն առաջին տեղն էր զբաղեցնում աշխարհում երկարակյացների թվով, արդեն 1970-1989 թթ. Անդրկովկասում երկրորդն տեղն էր զբաղեցնում քաղցկեղով հիվանդների քանակով` զիջելով միայն Սումգայիթին: Սա միտումնավոր քաղաքականություն էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք, վերահսկելով ջրային աղբյուրները, թունավորում էին դրանք, քլորն էին չարաշահում: Այս ֆաշիստական քաղաքականությունը շարունակվում է առ այսօր»:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախագիծ: ԵԽԽՎ հանձնաժողովն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչի` խիստ կողմնակալ և քաղաքական բառապաշարով գրված զեկույցը: Զեկույցը կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագիրը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search